Ռազմավարական դիմակայությունն Իրաքում և Սիրիայում. Javan, Իրան
International newsԱՄՆ-ում ռազմաքաղաքական կառույցը վաղուց արդեն մտածում է այն մասին, թե ինչ կլինի, եթե Իրաքում և Սիրիայում բոլոր իրադարձություններն ինքնահոսի մատնվեն։ Մտածելով այդ մասին՝ այն հանգում է մտահոգիչ եզրակացությունների։ ԱՄՆ-ը կարող է մեկընդմիշտ մեկուսացման մեջ հայտնվել այդ կենսական կարևոր մերձավորարևելյան երկրներում ռազմավարական խաղից։ Նույնիսկ միտքն այդ մասին ԱՄՆ-ի համար անտանելի է։ Այս մասին գրում է տեսաբան Հադի Մուհամադին իրանական Javan պարբերականում։ Իրանի, Ռուսաստանի, սիրիական կառավարության և ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարում դիմակայող ուժերի գործընկերությունն արդեն շատ նշանակալի արդյունքներ է բերել։ Հալեպն ազատագրված է։ Ստեղծվել է դրա շուրջ անվտանգ բնակավայրերի մի ողջ օղակ, գրոհայիններից մաքրվել են Հոմս նահանգի արևելքի նավթաարդյունահանող շրջանները, ազատագրվել են Դամասկոսի, արևելյան Գուտայի մատույցները և օդանավակայանի հարակից թաղամասերը և այլն։ «Հաղթանակները, որոնք տարել են Սիրիայի կառավարական ուժերը երկրի կենտրոնում, հյուսիսում և հարավում ահաբեկիչների նկատմամբ, Ամերիկայի համար կտրականապես անընդունելի են»,-գրում է տեսաբանը։ Իրաքում 8 ամիս շարունակված մարտերից հետո Հաշդ-աշ-Շաաբի խմբավորման ուժերով ազատագրվեց Մոսուլը։ Ավարտվել են ռազմական գործողությունները քաղաքի հին թաղամասերում և Նայնավա նահանգի մեծ մասում, որն արդեն շատ մոտ է Սիրիայի հետ սահմանին, ինչպես նաև Ալ-Անբար նահանգում։ Հորիզոնում տեսանելի են ԴԱԻՇ խմբավորման լիարժեք ջախջախման հեռանկարները։ «Թրամփի վարչակազմի և Պետագոնի, Մեծ Բրիտանիայի, Իսրայելի սիոնիստական կառավարության, Հորդանանի, Սաուդյան Արաբիայի, ինչպես նաև մի քանի քուրդ առաջնորդների ու քաղաքական խմբավորումների բոլոր պլաններրը որևէ հեռանկար չեն ունենա ահաբեկիչների ուժերի լիարժեք պարտության ու ջախջախման դեպքում»,-նշում է հոդվածագիրը։