Բահրեյնում փակել են միակ անկախ թերթը
International newsԲահրեյնի իշխանությունները դադարեցրել են երկրի միակ անկախ պարբերականի՝ Al-Wasat-ի գործունեությունը: Ըստ տեղական BNA գործակալության՝ նման որոշում է կայացվել հունիսի 4-ի հրապարակումից հետո, որում անբարենպաստ տեղեկություն է եղել «եղբայրական արաբական պետության» մասին:
Նշվում է, որ Al-Wasat-ը հրապարակումներ է արել, որոնք «վատացրել են Բահրեյնի թագավորության հարաբերություններն այլ պետությունների հետ»:
Այլ տեղեկություն Բահրեյնի Ազգային լրատվական գործակալությունը չի նշել: