CNN-ի հաղորդավարը Թրամփին անվանել է «խայտառակություն Ամերիկայի համար»
International newsԱմերիկյան CNN հեռուստաալիքի հաղորդավար, ամերիկացի գրող Ռեզա Ասլանն իր թվիթերյան միկրոբլոգում վիրավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Նա Թրամփին անվանել է «խայտառակություն Ամերիկայի և ողջ մարդկության համար»։ Ասլանն իր հրապարակումն արել է հունիսի 3-ին Թրամփի կողմից արված գրառումներից մեկի հիշատակմամբ։ Թրամփն իր հրապարակման մեջ կոչ էր արել «խելամիտ, զգույշ և կոշտ» լինել, և կրկին ընդգծել էր, որ մուսուլմանական 6 երկրների քաղաքացիների՝ ԱՄՆ մուտքի արգելքն անհրաժեշտ է որպես «անվտանգության հավելյալ մակարդակ»։