Բանգլադեշի Apan Jewellers ոսկու խանութների խոշորագույն ցանցից մաքսային ծառայությունում 495 կգ ոսկի են առգրավել: Հնդկական Daily Star պարբերականի փոխանցմամբ՝ ոսկին համապատասխան փաստաթղթեր չի ունեցել:
Ոսկին կփոխանցեն Բանգլադեշի ազգային բանկին, մինչեւ համապատասխան փաստաթղթեր ներկայացնեն:
Ավելի վաղ ցանցի սեփականատերերից մեկի որդին՝ Ահմեդ Շաֆաթն աղջիկների առջեւ պարծեցել է, որ կարող է մաքսանենգ ճանապարհով ոսկի ներկրել: