Էստոնիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի Saber Strike զորավարժությունները
International newsԵրկուշաբթի Էստոնիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի Saber Strike զորավարժությունները, հաղորդում է DELFI-ն։
Ընդհանուր առմամբ, դրանց շուրջ 1500 զինծառայող կմասնակցի՝ Էստոնիայից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ի եւ Ֆինլանդիայից։
Saber Strike-ում կգործարկվեն ԱՄՆ բանակի AH-64 (Apache)եւ UH-64 (Black Hawk) ուղղաթիռները, որոնք մասնակցել են մայիսի 8-ի 26-ը կրկին Էստոնիայում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի «Գարնանային փոթորիկ-2017» զորավարժություններին։ Ուղղաթիռները դեռ տեղակայված են Տալինի մերձակայքում գտնվող Էմարի ավիաբազայում։