Եգիպտոսը հայտնել է Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու պատճառը
International newsԿատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու պատճառը «Մահմեդական եղբայրներ» ասոցացիայի գլխավորությամբ ահաբեկչական կազմակերպություններին աջակցությունը դադարեցնելու՝ Դոհային համոզելու Եգիպտոսի փորձերի ձախողումն էր։
«Եգիպտոսի Արաբական Հանրապետության կառավարությունը Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունը խզելու որոշում է կայացրել «Մահմեդական եղբայրներ»-ի գլխավորությամբ ահաբեկչական խմբավորումներին աջակցությունը դադարեցնել համոզելու անհաջող փորձերից հետո», -ասվում է Եգիպտոսի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունում։
Հայտարարության համաձայն՝ Կատարը «ապաստան է տրամադրում «Մահմեդական եղբայրներ»-ի առաջնորդներին, որոնց նկատմամբ դատավճիռներ են սահմանվել՝ Եգիպտոսի տարածքում ահաբեկչություններին մասնակցության հետ կապված»։
Պաշտոնական Կահիրեի համաձայն՝ «Դոհան տարածում է «Ալ Քայիդա» ու «Իսլամական պետություն» խմբավորումների գաղափարախոսությունը եւ աջակցում է Սինայ թերաղզու տարածքում ահաբեկչություններին»։
Կահիրեն եւս, ինչպես Աբու Դաբին, Մանաման ու Էր Ռիադը, հայտարարել է Դոհայի հետ ծովային եւ օդային հաղորդակցությունը դադարեցնելու մասին։