Ադրբեջանը խոչընդոտում է սահմանագծում հետաքննական մեխանիզմների ներդրմանը. ՊԲ հրամանատար
PoliticsԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հունիսի 13-ին Արցախի Հանրապետություն նախատեսված այցի շրջանակներում պաշտպանության բանակը կներկայացնի ադրբեջանական կողմի բոլոր խախտումները և հայկական կողմի պատասխանները: Արմենպրեսի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: «Ինչ վերաբերվում է հետաքննական մեխանիզմներին, ապա հայկական կողմը միշտ էլ կողմնակից է եղել դրանց ներդրմանը: Այստեղ ադրբեջանական կողմն է փորձում առիթների դեպքում խոչընդոտել դրանց ներդրմանը: Այդ մեխանիզմները մեր կողմից ներդրվում են, և առաջիկայում դրանք կլինեն: Համանախագահներն էլ են կողմ դրանց ներդրմանը»,- ասաց ՊԲ հրամանատարը: