Yerevan, 26.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Արցախում կկազմակերպվի «Գիտելիքը ուժ է» ամառային դպրոցը

Society

Այս ամառ՝ օգոստոսի 1-ից Արցախում կմեկնարկի «Գիտելիքը ուժ է» ամառային երկշաբաթյա  դպրոցը, որը համանուն կրթական նախաձեռնության մի մասն է:

Ամառային  դպրոցը նախատեսված է Մարտունի քաղաքի, Գիշիի եւ հարակից գյուղերի 10-16 տարեկան մինչեւ 125 աշակերտների համար:  Նախաձեռնությունը պատկանում է Հայաստանի ու Արցախի՝ կրթության ոլորտի մի խումբ մասնագետներին: Գաղափարը աջակցություն է ստացել Արցախի Հանրապետության կրթության, գիտության եւ սպորտի նախարարության եւ Մարտունու վարչակազմի կողմից:

«Ուրախ ենք, որ Մարտունու շրջանի մի շարք համայնքների  դպրոցականների համար ամռան ընթացքում ժամանցն ու կրթությունը համատեղելու նման հնարավորություն է ստեղծվում: Ներգրավված են  բարձրորակ մասնագետներ եւ վստահ ենք, որ  այս ամառային դպրոցը լուրջ խթան կհանդիսանա կրթական մակարդակի բարձրացման ու մասնագիտական կողմնորոշման առումով»,-նշել է Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Կարեն Թովմասյանը:

Ինչպես տեղեկացրին «Գիտելիքը ուժ է» կրթական նախաձեռնությունից, ամառային դպրոցի  համար պատրաստվել է հատուկ  ուսումնաժամանցային ծրագիր, որի հիմնական նպատակն է  զարգացնել  երեխաների հետազոտական, ստեղծագործական  համագործակցության հմտությունները՝  ժամանցային եւ կրթական  բաղադրիչների միջոցով: Կրթական  մասը կառուցված  է STEAM (Science, Technology, Engineerig, Arts, Math) կրթության մոտեցումների հիման վրա: Ժամանակակից կրթական տեխնոլոգիաների եւ մեթոդների կիրառմամբ եւ հետազոտական, հետաքրքրաշարժ ու զվարճալի առաջադրանքների միջոցով կամրապնդվեն եւ կխորացվի մասնակիցների գիտելիքները՝ ֆիզիկայի, մաթեմատիկայի, ճարտարագիտության եւ արվեստի ու պատմության բնագավառներում։ Մեծ ուշադրություն կդարձվի նաեւ հայ ժողովրդի  պատմության ու հայ եկեղեցու պատմության ուսուցանմանը:

«Ամառային դպրոցի կազմակերպման գաղափարն իրականում եկել է Գիշիի գյուղի փոքրիկներից մեկից, ով անցյալ տարի հաճախել է ճամբար եւ ցանկություն է հայտնել, որ իրենց ճամբարը նորից գործի: Մենք էլ՝ հայաստանցի եւ արցախցի մի խումբ մասնագետներով որոշեցինք կյանքի կոչել այն եւ նախաձեռնել այնպիսի մի ճամբար, որն իսկապես օգտակար կլինի երեխաների համար՝ ապահովելով թե նրանց ժամանցը, թե անհրաժեշտ ու օգտակար գիտելիքների փոխանցումը: Ծրագիրը մշակվել է ոլորտի լավագույն մասնագետների կողմից, երեխաների հետ կաշխատեն Հայաստանից եւ Արցախից ընտրված լավագույն մանկավարժները,  ովքեր իրենց փորձով կկիսվեն նաեւ տեղի ուսուցիչների հետ»,-նշել է նախաձեռնության հեղինակ Անուշ Եդիգարյանը:

«Թեեւ սա ամառային դպրոց է եւ կրթական մասն ավելի գերակա է, բայց ծրագիրը մշակելիս փորձել ենք մեծ ուշադրություն դարձնել նաեւ ժամանցին: Ընդհանուր առմամբ, ծրագիրը հնարավորություն է տալիս երեխաներին դպրոցում ստացած գիտելիքները, դասագրքերում  ներկայացված երեւույթներն ավելի լավ պատկերացնել թե պատկերացնել, տեսնել դրանց դրսեւորումները կյանքում,  հասկանալ, որ այդ երեւույթներն իրականում կարեւոր են իրենց համար»,-ընդգծել է նախաձեռնության բովանդակային  մասի պատասխանատու եւ համակարգող Տաթեւիկ Նալբանդյանը, ով նաեւ Միջազգային բակալավրիատի Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի գրասենյակի կրտսեր դպրոցի ծրագրի խորհրդատու է։

Ամառային դպրոցը հնարավորություն կտա մասնակիցներին իրականացնել իրենց փոքրիկ հետազոտությունը ըստ հետաքրքրության եւ ներկայացնել այն ընկերներին եւ ուսուցիչներին։ Կազմակերպիչներն ակնկալում են, որ այդպիսով աշակերտների շրջանում կմեծանա գիտության ասպարեզում մասնագիտական կրթություն ստանալու հակումը։

Կիրականացվեն  նաեւ երեխաների շփման, հաղորդակցման հմտությունների զարգացմանն ուղղված խաղեր եւ վարժություններ, կլինեն սպորտային պարապմունքներ,  պար, ֆիլմերի  ցուցադրություն: Ճամբարականները կհուրընկալեն նաեւ հայտնի մարդկանց, ովքեր կկիսվեն իրենց հաջողության պատմություններով: Կլինի նաեւ այցելություն զորամաս եւ անմիջական շփում զինվորների ու սպայական կազմի հետ։

 

AraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care Center