Թուրքիայի վարչապետը չեղարկել է Գերմանիայի ԱԳ նախարարի հետ հանդիպումը
International newsԹուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը չեղարկել է հանդիպումը այցով Անկարայում գտնվող Գերմանիայի ԱԳ նախարար Սիգմար Գաբրիելի հետ։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետի աշխատակազմի կողմից տարածված հայտարարության մեջ նշվել է. «Պարոն վարչապետը օրակարգի զբաղվածության պատճառով չեղարկել է հանդիպումը Գերմանիայի արտաքին գործերի նախարար Սիգմար Գաբրելի հետ հանդիպումը»։