Կազմակերպիչներից շատերը ծանոթ չէին մեր մշակույթին, մարդիկ կային, որ մտածում էին, թե մուսուլմանական երկիր ենք. վաղը կկայանա «ՄԻՍՍ ԱՊՀ» գեղեցկության միջազգային մրցույթը
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Վաղը` հունիսի 6-ին, Երեւանում կկայանա «ՄԻՍՍ ԱՊՀ» գեղեցկության միջազգային մրցույթը, որին մասնակցում են ԱՊՀ անդամ երկրների 20-25 գեղեցկուհիներ, ովքեր հաղթել են իրենց երկրներում կայացած ընտրական մրցույթներում։
Life.panorama.am-ի հետ զրույցում մրցույթի համահիմնադիր, կազմակերպիչ եւ «NAIRI TRAVEL» տուրիստական գործակալության տնօրեն Նաիրի Մնացականյանը պատմեց «ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթը Հայաստանում անցկացնելու նախապատմության մասին:
«Դեռ անցյալ տարի ծնվեց «ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթը Հայաստանում անցկացնելու գաղափարը: Շուրջ մեկ տարուց ավելի բանակցություններ էին տարվում հիմնականում մոսկովյան «Топ модель России» և «Российская красавица» համառուսական մրցույթների կազմակերպիչ «Ալեքս Գրուպ» ՍՊԸ պրոդյուսերական կենտրոնի հետ: Ասեմ, որ պայմանավորվածություն կար, որ մրցույթը պետք է անցկացվեր Ղազախստանում, սակայն ես առաջարկեցի մեզ մոտ այն իրականացնել: Չեմ թաքցնի, սկզբում թերագնահատում էին, կասկածներ հայտնում, որ Հայաստանն այնքան էլ զարգացած չէ նման մրցույթի համար, չկան համապատասխան պայմաններ, որոնք էլ ինձ էլ ավելի շահագրգռեցին պայքարել եւ «ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթը բերել Հայաստան: Մենք կարողացանք դա իրականացնել այն դեպքում, երբ կազմակերպիչներից շատերը ծանոթ չէին մեր մշակույթին եւ անգամ չէին լսել մեր երկրի մասին, մարդիկ կային, որ մտածում էին, թե մուսուլմանական երկիր ենք: Ես չափազանց ոգեւորվեցի այդ խոսակցություններով, ամեն ինչ արեցի, որպեսզի նրանք ծանոթնանան մեր երկրին ու հասկանան, որ իրենց ունեցած տեղեկությունները թյուր են ու ինֆորմացիայի պակասի հետեւանք»,- նշեց կազմակերպիչն ու հավելեց.
Շարունակությունը՝ այստեղ: