Սքոթլենդ Յարդը հայտնել է Լոնդոնի ահաբեկչության երեք կասկածյալներից երկուսի անունները
International newsՍքոթլենդ Յարդն անվանել է հունիսի երեքին Լոնդոնի ահաբեկչության երեք կասկածյալներից երկուսի անունները. նրանք են 27-ամյա Հուրամ Շազադ Բաթը և 30-ամյա Ռաշիդ Ռեդուանը:
Նշվում է, որ երկու ահաբեկիչները բնակվել են Լոնդոնի արևելյան մասում գտնվող Բարքինգ թաղամասում:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Բաթը Բրիտանիայի քաղաքացի է՝ ծագումով Պակիստանից: Ռեդուանի ծագումը դեռ անհայտ է. նա իրեն անվանել է թե՛ մարոկացի, թե՛ լիբիացի: Լոնդոնի ոստիկանության տվյալների համաձայն՝ նա օգտագործել է նաև Ռաշիդ Էլկդարի անունը և ծննդյան այլ ամսաթիվ:
«Հուրամ Շազադ Բաթը հայտնի է եղել ոստիկանությանը և Անվտանգության ծառայությանը: Սակայն այս հարձակումը պլանավորելու վերաբերյալ ոչ մի տվյալ չի եղել, ահա թե ինչու քննությունը կառուցվել է համապատասխան կերպով: Մյուս մարդը՝ Ռաշիդ Ռեդուանը, ավելի վաղ հայտնի չի եղել», - ասվում է հաղորդագրության մեջ:
