Չինաստանը եւ Բելգիան առաջին անգամ առեւտրական երկաթուղային երթուղի են գործարկել
International newsՉինաստանի Դացին քաղաքը (Հեյլունցզյանի հյուսիսարեւելյան նահանգ) եւ Բելգիայի Զեբրյուգե նավահանգիստը հունիսի 6-ին պաշտոնապես նոր լոգիստական երկաթուղային երթուղի են բացել: Ինչպես հայտնել Է Չինաստանի միջազգային ռադիոն, առաջին շարժակազմը Եվրոպա Է մեկնել տեղական ժամանակով ժամը 09:58-ին (Երեւանի ժամանակով 05:58-ին):
Գնացքը Չինաստանից Ռուսաստանի եւ Բելառուսի տարածքով Եվրամիություն կհասցնի 41 բեռնարկղ եւ ավելի քան 120 Volvo S90 ավտոմոբիլ: Երթուղու ընդհանուր երկարությունը կկազմի 10 հազար կիլոմետր: Ըստ ժամանակի դրա հաղթահարումը կպահանջի 18 օր, ինչը 28 օրով արագ Է, քան ծովով փոխադրումը: Շարժակազմի ընթացքը կվերահսկվի GPS արբանյակային նավիգացիայի համակարգի միջոցով: Պլանի համաձայն՝ Չինաստանից Բելգիա գնացքները կմեկնեն տարեկան շուրջ 100 անգամ. այսպիսով ամեն տարի Զեբրյուգե կհասցվի չինական հավաքման մոտ 12 հազար ավտոմոբիլ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: