Աֆղանստանում մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը 90-ից հասել է 150-ի
International newsԱֆղանստանում մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը 90-ից հասել է առնվազն 150-ի: Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Աշրաֆ Ղանին՝ Քաբուլը ցնցած պայթյունից մեկ շաբաթ անց, հայտնում է CNN-ը:
Հզոր պայթյունը տեղի էր ունեցել մայիսի 31-ին Քաբուլի դիվանագիտական թաղամասում՝ Գերմանիայի դեսպանատան և Աֆղանստանի նախագահական պալատի մոտակայքում:
Ղանին նշել է, որ պայթյունի հետևանքով առնվազն 300 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ կանայք և երեխաներ:
Աղբյուրը նշում է, որ այս պայթյունը դարձել է 2001 թվականին Աֆղանստանում պատերազմի սկսվելուց ի վեր Քաբուլում ամենաշատ զոհեր գրանցած հարձակումը:
Ռումբը պայթել է վաղ առավոտյան, քաղաքի ամենաբանուկ մասերից մեկում՝ մեծ խանութների հարևանությամբ, երբ փողոցներում բազմաթիվ քաղաքացիներ են եղել, այդ թվում՝ դպրոց գնացող երեխաներ: