Սուրճը` կնոջ առողջության գրավական
LifestyleԱմերիկացի գիտնականների կատարած նոր հետազոտությունը պարզել է, որ օրվա մեջ 2 բաժակ սուրճը դրական ազդեցություն է թողնում կանանց առողջության վրա: Հետազոտությանը մասնակցել են 84 հազար կին և 42 հազար տղամարդ կամավորներ:
Նրանք 25 տարի եղել են բժիշկների հսկողության տակ: Երկարատև ուսումնասիրություններից հետո բժիշկները պարզել են, որ օրական միջինը 2 բաժակ սուրճ խմող կանանց մոտ 25 %-ով նվազում է սրտային հիվանդությունների զարգացման ռիսկը: Գաղտնիքը նրանում է, որ սուրճի մեջ կան այնպիսի նյութեր, որոնք լավացնում են սրտի աշխատանքը, ամրացնում են անոթները և նվազեցնում են ասթմայի առաջացման հավանականությունը:
Մասնագետները հիշեցնում են, որ սուրճը բոլոր հիվանդությունների բուժման դեղատոմս չէ: Միակ հիվանդությունը, որի վրա սուրճը չունի դրական ազդեցություն, դա քաղցկեղն է:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: