Բելգիայում մրրիկ է սպասվում
International newsԲրյուսելում ակնկալվող եղանակի վատթարացման պատճառով մարդկանց եւ ավտոմեքենաների համար փակ են բոլոր այգիները եւ անտառային գոտիները: Քամու արագությունը կարող է հասնել 80 կմ/ժամի, սպասվում է տեղատարափ անձրեւ, փոխանցում է «Ինտերֆաքսը»:
Մրրիկը կանցնի թագավորության ամբողջ տարածքով. քամու արագությունը երբեմն կհասնի 90 կմ/ժամի: Սպասվում են ամպրոպ եւ հորդ անձրեւներ: