Քաթարի շուրջ ստեղծված իրադրությունը կարող Է նոր մեծ պատերազմի սկիզբ դառնալ. Foreign Policy
International newsՔաթարի դիվանագիտական մեկուսացումը կարող Է նոր մեծ պատերազմի սկիզբ դառնալ: Այդ մասին Foreign Policy-ում գրել Է Սայմոն Հենդերսոնը՝ Պարսից ծոցի երկրների նկատմամբ քաղաքականության ծրագրի եւ մերձավորարեւելյան քաղաքականության վաշինգտոնյան ինստիտուտի՝ Էներգետիկայի հարցերով տնօրենը: «Սուննի երկրները վաղուց Էին ձգտում պատերազմ սկսել Իրանի դեմ: Քաթարի շուրջ ստեղծված իրադրությունը, հնարավոր Է, պարզապես առիթ Է, որից նրանք որոշել են օգտվել»,-նշել Է նա:
Հեղինակի տեսակետից՝ մենք այժմ, հնարավոր Է, գտնվում ենք պատմական պահի շեմին, որը համեմատելի Է 1914 թվականին Սարաեւոյում ավստրիացի Էրցհերցոգ Ֆրանց Ֆերդինանդի սպանության հետ: Հենց այդ իրադարձությունն առիթ դարձավ Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելու համար:
Ընդսմին Սաուդյան Արաբիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների հայտարարված նպատակը Իրանը չԷ, այլ Քաթարը, որն արդեն վաղուց մի կողմ Էր կանգնած Պարսից ծոցի արաբական երկրների՝ Թեհրանի հետ հարաբերություններին վերաբերող ընդհանուր համաձայնությունից:
Հունիսի 5-ին արաբական մի շարք երկրներ խզել են դիվանագիտական հարաբերությունները Դոհայի հետ՝ Էմիրությանը մեղադրելով ահաբեկիչներին աջակցելու մեջ: Բացի այդ, Էր Ռիադը հայտարարել Է Qatar Airways քաթարյան ավիաընկերության թռիչքների արգելման, այդ երկրի հետ ցամաքային սահմանի ու նրա նավերի համար նավահանգիստների փակման մասին:
Հաղորդվում Է, որ Թեհրանն արդեն օգնություն Է առաջարկել Քաթարին եւ պատրաստ Է նրան տրամադրել իր երեք նավահանգիստներ: Այս քայլը Էր Ռիադում եւ Աբու Դաբիում, հավանաբար, կընկալվի որպես Դոհայի եւ Թեհրանի «ուխտադրուժ» կապերի հաստատում:
Հենդերսոնի տեսակետից՝ այս պայթյունավտանգ իրադրության հանգուցալուծման հարցում կարեւոր դեր կարող Է խաղալ Վաշինգտոնը: «Վաշինգտոնը պետք Է գործի արագ եւ կանգնեցնի պատերազմի տանող այս երթը, այլ ոչ թե սպասի՝ մինչեւ որ սկսվի սպանդը»,-գրում Է Հենդերսոնը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: