Լրագրողները Վրաստանի խորհրդարանում ակցիա են անցկացրել՝ հաջակցություն Մուխթարլըի
International newsՎրացի լրագրողները՝ գլուխներին սեւ պոլիԷթիլենային տոպրակներով, ակցիա-պերֆոմանս են անցկացրել Վրաստանի խորհրդարանի մարդու իրավունքների եւ քաղաքացիական ինտեգրման կոմիտեում՝ հաջակցություն ադրբեջանցի գործընկեր Աֆղան Մուխթարլըի, տեղեկացնում է Sputnik-ը:
Անցած շաբաթ Վրաստանում տեղեկատվություն Է տարածվել Թբիլիսիից Մուխթարլըի առեւանգման մասին: Ավելի ուշ պարզվել Է, որ Մուխթարլին ձերբակալված Է եւ գտնվում Է Բաքվում: Լրագրողի ընտանիքը պնդում Է, որ նրան առեւանգել են եւ գաղտնի տեղափոխել Ադրբեջան: Նրա կնոջը՝ Լեյլա Մուստաֆաեւային, եւ երեխաներին, որոնք ապրում են Վրաստանում, պետությունը թիկնապահներ Է նշանակել:
«Մենք գտնում ենք, որ այս փաստից հետո լրագրողներից ոչ մեկի անվտանգությունը պաշտպանված չԷ»,-«Ռուսթավի-2» հեռուստաալիքի եթերում հայտարարել Է ակցիայի մասնակիցներից մեկը՝ լրագրող Նանա Բիգանիշվիլին: