Ուղևորատար ինքնաթիռը կողմնակի աղմուկի պատճառով արտակարգ վայրէջք է կատարել «Վնուկովո» օդանավակայանում
International newsՌուսական «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը Դոնի Ռոստով-Սանկտ Պետերբուրգ չվերթ իրականացնելու ժամանակ արտակարգ վայրէջք է կատարել Մոսկվայի «Վնուկովո» միջազգային օդանավակայանում: Այս մասին Interfax-ին հայտնել է արտակարգ ծառայությունների աղբյուրը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ վայրէջք իրականացնելու որոշումը կայացրել է օդանավի հրամանատարը, որը տեղեկացրել է ինքնաթիռում լսվող կողմնակի աղմուկի մասին:
Նշվում է, որ բարեհաջող վայրէջքից հետո ուղևորները «Վնուկովո» օդանավակայանում սպասում են պահուստային ինքնաթիռի: