Պենտագոն․ Կատարի շուրջ իրավիճակը չի ազդել ԱՄՆ-ի ռազմական գործողությունների վրա
International newsԿատարի շուրջ ստեղծված իրավիճակը չի ազդել ԱՄՆ-ի ռազմական գործողությունների վրա։ Այս մասին հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջեֆ Դեւիսը, հավելելով, որ ԱՄՆ-ն այս համատեքստում որեւէ ազդեցություն չի ակնկալում՝ ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ «Մեր գործողությունների վրա դա ոչ մի կերպ չի ազդել, ու մենք որեւէ հետեւանքներ չենք ակնկալում»,- ասել է Դեւիսը, հայտնում է AFP-ն։
ԱՄՆ-ն ունի տարածաշրջանային հրամանատարային կենտրոն Դոհայի մոտ գտնվող Ալ Ուդեյդ ավիաբազայում, որտեղից Վաշինգտոնը իրականացնում է օդային գործողություններ։
Նախօրեին Բահրեյնը, Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան ու ՄԱԷ-ն խզել են դիվանագիտական հարաբերություններն ու տրանսպորտային կապերը Կատարի հետ, նրան մեղադրելով ծայրահեղականության մեջ։