Էլլա և Ալեքսանդր. ինչ են նշանակում Ջորջ և Ամալ Քլունիների երեխաների անունները. Tert.am Life
LifestyleLife.tert.am-ը գրում է.
Երեկ՝ հունիսի 6-ին, ծնվել են դերասան Ջորջ Քլունիի և փաստաբան Ամալ Քլունիի երկվորյակ երեխաները: Երեխաներին անվանել են Էլլա և Ալեքսանդր:
Spletnik-ը գրում է, որ երկրպագուներն ու տարբեր լրատվամիջոցները փորձում են հասկանալ, թե ինչով է պայմանավորված երեխաների անունների ընտրությունը: Էլլան Էլեոնորա կամ Էլեն անունների կրճատ տարբերակն է, որը չափազանց տարածված է ԱՄՆ-ում: Վիճակագրական տվյալներով՝ 2000 թվականից սկսած Էլլա անունն ամենատարածված անունների ցուցակում 17-րդ հորիզոնականն է զբաղեցնում, իսկ Ալեքսանդրը՝ 11-րդ: Ի դեպ, «Ալեքսանդր» նշանակում է պաշտպան, իսկ «Էլլա» նշանակում է փերի, լույս: Այսպիսով, աստղային զույգը երեխաներին ամենատարածված անուններով է կոչել, սակայն հնարավոր է, որ երեխաները զույգ անուններ ունեն:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: