Որտե՞ղ ես, Ալեքսիս Օհանյան. հղի Սերենա Ուիլյամսը կարճ զգեստով պարել է փողոցում
LifestyleՀղի Սերենա Ուիլյամսը կարճ զգեստով պարել է փողոցում, ինչի մասին վկայում է հայտնի թենիսիստուհու Instagram -ի էջում հրապարակված տեսագրությունը։ Դրանում Ալեքսիս Օհանյանի ապագա կինը՝ 35-ամյա Սերենան, հովանոցով պարում է հյուրանոցի մուտքի մոտ։
Այժմ Սերենան հղիության 6-րդ ամսում է։
Հիշեցնենք, որ օրերս թենիսիստուհու քույրը հայտնել է Ալեքսիսի եւ Սերենայի երեխայի սեռը, սակայն վերջինը հերքել է ավագ քրոջ խոսքերը։
«Ես ոչ թե եղբայրների, այլ քույրերի հետ եմ մեծացել, այդ պատճառով մենք «նա» ասելով, հաճախ նկատի ունենք իգական սեռը։ Եթե ես նրանցից ինչ-որ բան եմ ցանկանում, սովորաբար ասում եմ՝ փոքրիկ Իշա, փոքրիկ Լինը ցանկանում է այս կամ այն, եւ իմ քույրերը ամեն ինչ անում են իմ ցանկությունը կատարելու համար։ Ես նրանցից ամենակրստերն եմ եւ միշտ կարող եմ խաբել նրանց)))»,– Instagram-ի իր էջում իրավիճակը մեկնաբանել է Սերենա Ուիլյամսը։
Նշենք, որ ապագա երեխան Սերենայի եւ նրա փեսացուի՝ Reddit կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանի առաջնեկն է։