Գարիկ Մարտիրոսյանի կնոջը զարմացրել են Երեւանի ջուրն ու վարդագույն շենքերը (Ֆոտո)
LifestyleԳարիկ Մարտիրոսյանի եւ նրա կնոջ՝ Ժաննա Լեւինայի արկածները Երեւանում շարունակվում են։ Ամուսիններն այսօր զբոսնել են մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով, եղել Հյուսիսային պողատայում եւ օպերայի շենքի տարածքում։



Հյուսիսային պողոտայում Ժաննան ջուր է խմել ցայտաղբյուրից եւ հաճելիորեն զարմացել. «Այստեղ կարելի է ջուր խմել փողոցում, համեղ է»,-իր Instagram-ում հրապարակած տեսանյութում ասել է նա։

Այնուհետ նա լուսանկարվել է Առնո Բաբաջանյանի արձանի մոտ։

Գարիկ Մարտիրոսյանի կնոջը հիացրել են նաեւ վարդագույն տուֆից պատրաստված շենքերը։
Հիշեցնենք, որ Գարիկն իր կնոջ հետ երեկ ավտոմեքենայով եկել է Հայաստան։

Նրանք արդեն հասցրել են լինել մի շարք հայտնի վայրերում, ուտել փախլավա, խեցգետնի մսից քաբաբ եւ այլն։