VIP հիվանդասենյակ՝ 10.000 դոլար արժողությամբ. որտեղ է ծննդաբերել Ամալ Քլունին (photo)
LifestyleԵրեկ լույս աշխարհ եկան Ջորջ եւ Ամալ Քլունիների երկվորյակները: Նրանք որդի եւ դուստր են ունեցել, որոնց կոչել են Ալեքսանդր եւ Էլլա: Եվ մինչ ամուսինները երջանկությունից յոթերորդ երկնքում են, բրիտանական Daily Mail-ը պարզել է, թե որտեղ է ծննդաբերել Ամալը:

Երեխաները ծնվել են Chelsea and Westminster Hospital հիվանդանոցում:
Ջորջը հիվանդանոցի Քենսինգթոնյան մասնաշենքում VIP հիվանդասենյակի համար օրական 10.000 դոլար է վճարել:

Ի դեպ, այնտեղ նորաթուխ մայրերին նախաճաշին թանկարժեք ծովամթերք եւ շամպայն են մատուցում (մեկ շիշը՝ 100 դոլար):

Երիտասարդ մայրիկները 24 ժամ մասնագետի հսկողության տակ են լինում: Սենյակներում Wi-Fi կա, սառնարան եւ հսկայական հեռուստացույցներ:

Անգլիայում սրանք Rolls Royce հիվանդասենյակներ են կոչվում:

Զույգի ներկայացուցիչների խոսքով՝ Ջորջն ու Ամալը չափազանց երջանիկ են, երեխաներն առողջ են:

«Ջորջը չի կարողանում հասկանալ, թե ինչ է իր հետ կատարվում, բայց, վստահեցնում եմ, մի քանի օրից ուշքի կգա»,- կատակել է աստղերի ներկայացուցիչը: