Yerevan, 12.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Նորաձեւ սաբոտաժ. ինչպես բավականություն պատճառել ոտքերին

Lifestyle

Դեռեւս երբեք նորաձեւությունը ոճերի եւ ուղղությունների այսպիսի առատություն չէր ներկայացրել, ընդ որում՝ ոչ մի արմատական նոր բան չառաջարկելով, թերեւս՝ միայն անվանումները:

Եթե նախկինում ամռանը մեզ առաջարկվում էին սանդալներ, սաբոներ եւ հողաթափեր, ապա այսօր առաջարկվում է գրեթե նույնը, բայց այլ անուններով: Նորաձեւության ամսագրերը խորհրդավոր անվանումներ են տարածում՝ մյուլիներ, բիրկենշտոկիներ, սլիպերսիներ, էսպադրիլներ, գլադիատորներ, բափուճներ, կրոկսեր։ Դրանց կողքին ծանոթ սանդալներն են, հողաթափերը, սաբոները եւ ծովափնյա կոշիկները:

Եվ, ահա, մտնում ես քեզ համար հերթական սաբոն գնելու, իսկ վաճառողուհին դատապարտում է. «Սա մյուլի է...», «Իսկ ձեր այդ մյուսլիները միայն սպիտա՞կ են», «Մյու-լի՛: Բոլոր գույների»: Ֆրանսիական սաբո անվանումը (ի սկզբանե փայտե կոշիկ), պարզվում է, կիրառելի է միայն եթե կոշիկը պլատֆորմ ումի, իսկ, ահա, արդեն առանց դրա՝ մյուլի է:

Միջնադարում մյուլին ասոցացվում էր էրոտիզմի, գայթակղության եւ թեթեւաբարո կանանց հետ, քանի որ դրանք հեշտ էր հանելը: Իսկ, ահա, անցյալ դարում նույն կանայք, բայց արդեն սեքս խորհրդանիշներ կոչվող, դրանք վերադարձրին բարեկիրթ հասարակություն եւ նորաձեւություն: Նորածեւության խորհրդանիշ Մերիլին Մոնրոն դրանք դարձրեց անհավանական հայտնի: Հարցրեք տղամարդկանց եւ կհասկանաք, որ, պարզվում է, ոտքին կոշիկը ճոճելը միանգամայն նրբագեղ է եւ նույնիսկ գայթակղիչ: Դիզայներները պատրաստ են կտրել բոլոր մոդելները ՝ միայն թե ամառային տարբերակ ստանան: Գագաթնակետին են ծոպերով եւ փետուրներով, քարերով եւ մորթիով, երկաթներով եւ հուլունքներով մյուլիները:

Կոշիկի ցանկացած տարատեսակ՝ բավականին փակ վերնամասով (այսինքն՝ ոտքի վրա ավելի կայուն) եւ առանց հետնամասի, ամռանն աշխատանքային հագուստի համար հրաշալի տարբերակ է, առավել եւս, որ դիզայներները հրաժարվել են խիստ կանոններից, եւ այսօր բաց կոշիկը միանգամայն զուգակցվում է գործնական ոճի հետ:

Արեւելքով եվրոպացիների հրապուրվելուց հետո սկսեցին երեւան գալ մարոկկոյական բափուճները, ոչ բարձր, կրունկը բաց, քիթը սուր՝ տրամադրում են արեւելյան դանդախկոտությանը եւ երանությանը: Ի դեպ, սեզոնի ամենաարդիական մյուլիներն են հենց բափուճների հետ միքսը:

Սեզոնի թրենդն են հողաթափերը՝ նորաձեւության մեջ պիժամայի ոճի տրամաբանական շարունակությունը՝ ամենա, ամենատարբեր։ Ի տարբերություն մյուլիների՝ դրանք ավելի բաց են, առանց կրունկի: Չարժի արձագանքել «դու հողաթափով պիտի գնա՞ս» դիտողությանը եւ պատասխանել ամուսնուն կամ գործընկերներին, որ սա սլիպերս է եւ երկու բաճկոնի արժեք ունի: Բիրկենշտոկիները (ստեղծողի ազգանվամբ) սկզբում մտահղացվել են որպես օրթոպեդիկ կոշիկ, հետո բժիշկները հավանաբար արագ հասկացել են, որ սա հարմար է եւ սկսել են աշխատավայրում հագնել հիվանդների թողած հողաթափերը, դե, իսկ բժիշկներից հետո՝ նաեւ մյուսները: Եվ որքան լավ է, ոճային ու կարեւորը՝ բոլորն առողջ են, բայց կանխարգելման նպատակով օրթոպեդիկ կոշիկով:

Եվ վերջապես՝ հողաթափերի մասին, այն ամենն է, ինչը քսթքսթում է ոտքին, ըստ որում՝ լավ է, երբ հետաքրքիր գույները եւ օրիգինալ մոդելները մեղմում են քսթքսթոցը, ու  համաձայնվեք, որ գրասենյակներում քսթքսթացնելն, ամեն դեպքում, կոռեկտ չէ, ավելացրեք մի քանի կտոր կաշի եւ սանդալ կստանաք, որոնցով արդեն աշխատանքի էին գնում ամբողջ Հին Հռոմում: Միայն թե՝ չարժի հրապուրվել գլադիատորական ոճի չափից ավելի բարձր սանդալներով, չնայած դա եւս սեզոնի թրենդն է։ Ամառային կոշկեղենի ամբողջ բազմազանության մեջ սա ամենաբարդ փորձարկումն է, համարձակվեք միայն այն ժամանակ, երբ համոզված եք, որ դա կարող եք անել առանց շրջապատող մարդկանց գեղագիտությանը վնաս պատճառելու:

Մարոկկոյից՝  Հռոմ, այնտեղից  երկու քայլ է իսպանական գյուղեր հասնելը, հենց այս տեղից են գալիս էսպադրիլները։ Ագրեսիվ հնչեղությամբ այս անվանումը ընդամենը հարմարավեր կոշիկներ են հյուսված հիմքի վրա, որպես կանոն կտորից։ էսպադրիլներ էին կրում Դալին և Պիկասսոն. զարմանալի չէ՝ նրանց պապերն էլ էին նույնը կրում:

Հ.Գ. Առանց ետնամասի կոշիկը կորցնել ավելի հեշտ է, եւ հետեւաբար, արքայազնին գտնելու ավելի մեծ հավանականություն կա. ժամանակն է գտնել հավերժական սեր ամռան համար:

 

Գայա Ա.

NEWS.am STYLE

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future