Yerevan, 15.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայաստանում 11 կազմակերպություն աջակցություն կստանան երեխաների և ընտանիքների սոցիալական ծառայությունների համար

 Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության կազմակերպություններն աջակցություն կստանան երեխաներին և ընտանիքներին ուղղված սոցիալական ծառայությունների համար Հայաստանի սոցիալական աշխատողների դերը ամրապնդելու և նրանց  աշխատանքի ծառայությունները զարգացնելու նպատակով:

«Սոցիալական աշխատողների համագործակցությունը արևելյան գործընկերության երկրներում հանուն սոցիալական փոփոխությունների» ծրագրի շրջանակներում հունիսի 7-ին ներկայացվեցին ենթադրամաշնորհային ծրագրի հաղթող կազմակերպությունները:

2017 թվականի փետրվարին Սոցիալական  աշխատողների հայկական ասոցիացիան՝ Եվրոպական միության և Ավստրիական համագործակցություն հանուն զարգացման ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող «Սոցիալական աշխատողների համագործակցությունը արևելյան գործընկերության երկրներում հանուն սոցիալական փոփոխությունների» ծրագրի շրջանակներում հայտարարել էր ենթադրամաշնորհային մրցույթ ՀՀ մարզերում գործունեություն ծավալող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) համար:

Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանի խոսքով` ծրագրի հիմնական նպատակն է Արևելյան գործընկերության երկրներում խոցելի բնակչության պաշտպանությանն ու բարեկեցությանը նպաստելը՝ այդ երկրներում սոցիալական աշխատողների դերի ամրապնդման ու սոցիալական աշխատանքի ծառայությունների զարգացման միջոցով:

«Ծրագրի գաղափարախոսությունն ամբողջությամբ համընկնում է սոցիալական ոլորտի  ներկա բարեփոխումների հետ, և, ըստ էության,  այն օգնում է զարգացնել ընտանիքներին աջակցող ծառայությունները մարզերում՝ համայնքային սոցիալական աշխատանքի միջոցով»,- ընդգծեց Անտոնյանը:

Նա նշեց, որ լավ առիթ է այս օրինակի հիման վրա կոչ անել մյուս հասարակական և բարեգործական կազմակերպություններին, հիմնադրամներին այսուհետ իրենց ջանքերը ուղղել ընտանիքների ամրապնդման և ռիսկերի կանխարգելման ծրագրերին՝ այդպիսով աջակցելով պետությանը իր ներկա քաղաքականության իրականացման հարցում: 

Անտոնյանը նաև հավելեց,որ ենթադրամաշնորհային ծրագրերի իրականացման արդյունքում նախատեսվում են խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անդամների, այլ շահագրգիռ կառույցների մասնագետների կարողությունների ամրապնդում, արդյունավետ ցանցային աշխատանքի, ընտանիքների ամրապնդման ծառայությունների, երեխաներին մատուցվող սոցիալական ծառայությունների մոդելների մշակում և այլն։

«Համագործակցություն հանուն ընտանիքների ամրապնդման» ենթադրամաշնորհային ծրագրի անկախ գնահատող հանձնաժողովը  22 հայտերից ընտրել է 6 առաջարկ` 11 կազմակերպությունների կողմից: Ծրագրերը իրականացվելու են Կոտայքի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի, Գեղարքունիքի Տավուշի մարզերում, իսկ մի ծրագիրը կիրականցվի Հայաստանի բոլոր մարզերում:

«Համագործակցություն հանուն ընտանիքների ամրապնդման»  ենթադրամաշնորհային  ծրագիրը «Սոցիալական աշխատողների համագործակցությունը արևելյան գործընկերության երկրներում հանուն սոցիալական փոփոխությունների» տարածաշրջանային ծրագրի բաղադրիչն է, որն իրականացվում է Հիլֆսվերկ Ավստրիա Ինթերնեյշնլ կազմակերպության կողմից Եվրամիության և Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ  և արևելյան գործընկերության երկրների հետ համատեղ:

Ծրագրի շրջանակներում տրամադրվող ենթադրամաշնորհների հիմնական նպատակը ընտանիքների ամրապնդումն ու երեխաների սոցիալական պաշտպանության խթանումն է՝ ՔՀԿ-ների սոցիալական աշխատանքի ծառայությունների մատուցման կարողությունների զարգացման, նրանց սոցիալական բարեփոխումների գործընթացում ներգրավելու, համայնքային մասնակցությունը, միջգերատեսչական, միջկազմակերպական և միջմասնագիտական համագործակցությունը խթանելու միջոցով։

Ենթադրամաշնորհային ծրագրի կարևորագույն առանձնահատկությունն այն է, որ իրականացվելու է Երևանից դուրս՝ հանրապետության մարզերում։  

Ծրագիրը մեկնարկել է 2017 թվականի հունիսին և տևելու է  մինչև 10 ամիս:

Ենթադրամաշնորհները տրամադրվելու են հետևյալ կառույցներին՝«Արմավիրի զարգացման կենտրոն»-Արմավիրի և Արարատի մարզեր, «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-Սյունիքի մարզ, «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ - Գեղարքունիքի մարզ, «Աուդիո-վիզուալ լրագրողների ասոցիացիա» - Կոտայքի  մարզ, «Բերդի կանանց ռեսուրս կենտրոն» հիմնադրամ - Տավուշի  մարզ, «Երեխաների պաշտպանության ցանց»-ՀՀ:

 

“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” Program