Եվրամիությունը պաշտպանության ոլորտի հիմնադրամ է ստեղծում` 5.5 մլրդ եվրո բյուջեով
International newsԵվրահանձնաժողովը հունիսի 7-ին հայտարարել է Եվրոպական պաշտպանական հիմնադրամի կազմավորման մասին:
Ինչպես տեղեկացնում է DW.com-ը, հիմնադրամի միջոցները կհատկացվեն երկու բաժնի` ծախսեր գիտական հետազոտությունների համար,ինչպես նաև ծախսեր մշակումների և գնումների համար: 2017-ին Եվրամիությունն առաջին անգամ դրամաշնորհներ կբաժանի պաշտպանական ոլորտի նորարար տեխնոլոգիաների ուսումնասիրության համար, որոնք ամբողջությամբ կֆինանսավորվեն ԵՄ բյուջեից:
Այս նպատակով մինչև 2019 թվականը 90 մլն եվրո է նախատեսվում հատկացնել: Հաշվարկվում է, որ մինչև 2020 թվականը այդ ծասխը կհասնի տարեկան 500 մլն եվրոյի:
Եվրահանձնաժողովը երեք հնարավոր սցենար է մշակել ԵՄ երկրների միջև պաշտպանական ոլորտում համագործակցության համար, որոնք կքննարկվեն Պրահայում հունիսի 9-ին անցկացվելիք գագաթնաժողովում: