Թեհրանում ոստիկանությունը 5 կասկածյալի է ձերբակալել ահաբեկչությունների գործով
International newsԹեհրանում ոստիկանությունը 5 կասկածյալի է ձերբակալել խորհրդարանում և դամբարանում տեղի ունեցած ահաբեկչություններին ներգրավված լինելու գործով: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն` վկայակոչելով քաղաքային ոստիկանության ղեկավարին:
Կասկածյալները կալանքի տակ են գտնվում: Իրանի ՆԳՆ տվյալներով` երկու խումբ ահաբեկիչներ են գործել, որոնք նույն ժամանակահատվածում հարձակում են իրականացրել խորհրդարանի շենքում և Իմամ Խոմեյնիի դամբարանում: Կրկնակի ահաբեկչության հետևանքով 12 մարդ է զոհվել, 39-ը` վիրավորվել:
Հարձակումն իրականացնողներից մեկին ձերբակալել են, մյուսներին` ոչնչացրել:
Պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետությունը», որն ավելի ուշ խոստացել է նոր ահաբեկչություններ իրականացնել Իրանում: