Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատան տարածքում պայթյուն է տեղի ունեցել (Ֆոտո)
International newsԿիեւում ԱՄՆ դեսպանատան տարածքում պայթյուն է տեղի ունեցել։ Ոստիկանությունն այն ահաբեկչական ակտ է համարում, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը։
Դիվանագիտական ներկայացուցչության տարածք անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել։
Քրեական գործ է հարուցվել։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են ձեռնարկվել՝ հանցագործությանը մասնակից անձանց հայտնաբերելու համար։


