Չինաստանը դարձել Է Ղազախստանի հիմնական տնտեսական գործընկերը. Նազարբաեւ
International newsՉինաստանը դարձել Է տնտեսութան բնագավառում Ղազախստանի հիմնական գործընկերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Ղազախստանի ղեկավար Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել Է ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ Աստանաում կայացած հանդիպմանը: «Չինաստանը տնտեսության բնագավառում Ղազախստանի հիմնական գործընկերն Է դարձել ուղղակի օտարերկրյա ներդրումների, տրված վարկերի եւ համատեղ ձեռնարկությունների ծավալով»,-նշել Է Նազարբաեւը:
«Մենք լուծել ենք Էներգետիկական համագործակցության հարցը. Ղազախստանում արդյունահանվող նավթի 25 տոկոսը տալիս են չինական ընկերությունները: Այժմ նրանք պարտավորագրերի երկարաձգման հարց են դնում, մենք շատ ուշադիր ենք լինելու, որովհետեւ նրանք մեր լավ գործընկերներն են համատեղ աշխատանքում»,-պարզաբանել Է Նազարբաեւը:
Նախագահի խոսքով՝ Աստանայի եւ Պեկինի միջեւ հաստատվել են «օրինակելի միջպետական հարաբերություններ»: «Մենք չլուծված հարցեր չունենք, ծագող բոլոր հարցերը լուծվում են»,-նշել Է Ղազախստանի նախագահը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: