Ձերբակալվել է Մանչեսթերի ահաբեկչության գործով 21-րդ կասկածյալը
International newsՄեծ Բրիտանիայում ձերբակալվել է Մանչեսթերի ահաբեկչությանը մասնակցության մեջ կասկածվող 21-րդ անձը: 20-ամյա երիտասարդն ինքնակամ է իրավապահներին հանձնվել:
Ավելի վաղ ձերբակալվածներից 12-ին ազատ են արձակել՝ առանց մեղադրանք առաջադրելու, 9 անձ կալանավորված է:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Արենա»-ում իրականացված ահաբեկչության հետեւանքով 22 մարդ զոհվեց, 75-ը՝ վիրավորվեց: