Yerevan, 26.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Աշխարհի տարբեր երկրների կանայք ժամանել են Հայաստան՝ մասնակցելու կանանց իրավունքներին նվիրված միջազգային 5-րդ համաժողովին

Society

Գենդերային հիմքով բռնությունը հակամարտությունների ժամանակ,  ընտանեկան բռնություն, կանանց իրավունքների խախտումներ. «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ն անցկացրեց «Կանայք հանուն խաղաղության եւ կայունության: Խաղաղությունը սկսվում է քո տնից» խորագրով 5-րդ միջազգային համաժողովը, որին մասնակցելու նպատակով Հայաստան էին ժամանել տարբեր երկրների (Սիրիա, Կոլումբիա, Իրաք, Կիպրոս, Խորվաթիա, Սերբիա, Չեչնիա, Վրաստան, Ուկրաինա, Ռուսաստան, ԱՄՆ եւ այլն) ներկայացուցիչներ:

Միջոցառմանը հանդես եկավ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ ընդգծելով, որ խաղաղության տանող ուղին և բռնությունների բացառումն անցնում են կանանց հզորացման ճանապարհով:
«Պատճառը, որ մենք պակաս ագրեսիվ ենք, այն է, որ այժմ կանանց ձեռքերում կա ավելի մեծ ուժ և իշխանություն: Ուրախ եմ, որ ԵՄ հիմնական ուղղություններից մեկը հավասարությունն է կնոջ եւ տղամարդու միջեւ: Մենք այս ուղղությամբ ակտիվ աշխատանքներ ենք ծավալում: Իհարկե, բռնությունը քիչ-քիչ զիջում է իր դիրքերը, սակայն ընտանեկան բռնությունները ավելի դժվարությամբ են նահանջում: Սա մեզ համար նույնպես կարևոր թեմա է: Այսօր կարեւոր հարց է, թե ինչ պետք է անենք: Կա անհրաժեշտ ռազմավարություն, ծրագիր, սակայն դրանից առավել կարեւոր է մտածելակերպը, որ մարդիկ կարողանան արտահայտվել, կոչ անել, որ նման վերաբերմունքն անհանդուրժելի է: Եվրամիությունը կարող է խոստանալ, որ սա մեր շարունակական ուղղություններից է լինելու: Պետք է հորդորենք կանանց` ուժեղ լինել: Ոտքի կանգնեք, արտահայտվեք»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ ասաց նա:

Համաժողովին մասնակցում էր նաեւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:

«Ուրախ ենք, որ աջակցում ենք նման միջոցառմանը: Ցանկանում եմ ողջունել տարբեր երկրներից այստեղ եկած կանանց, ովքեր իրենց հետ բերել են իրենց իրականացրած գործունեության մասին խիզախ վկայությունները: Հակամարտության կառավարման անհրաժեշտությունից ելնելով՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն իր աշխատանքի օրակարգում ընդգրկեց կանանց խաղաղության, անվտանգության հարցը, որի միաձայն ընդունումից հետո ընդունվեց եւս 5 բանաձեւ, որոնցից մեկը  առանձնահատուկ էր նրանով, որ  պետություններին կոչ էր անում անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկել հակամարտության ժամանակ եւ դրանից հետո  կանանց պաշտպանության ուղղությամբ: Ֆրանսիան իր կողմից հանձնառու է ի կատար ածել ՄԱԿ-ի այդ բանաձեւերը»,-շեշտեց Ֆրանսիայի դեսպանը:

Հունիսի 7-ին «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Երիտասարդ կանանց խաղաղության եւ մարդու իրավունքների» 6-րդ միջազգային մրցանակաբաշխության դափնեկիր դարձան Իրաքը ներկայացնող «Բաղդադի կանանց ասոցիացիայի» խորհրդի անդամ Բարվին Մոհամմեդ Ամինը` Իրաքում խաղաղաշինության եւ հաշտեցման գործընթացներում կնոջ դերի բարձրացման համար եւ Կոլումբիան ներկայացնող  «Կանանց միջազգային լիգա հանուն խաղաղութան եւ ազատության» միջազգային ՀԿ նախագահ Քաթերին Ռոնդերոսը, ով մշակում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 1325 եւ 1820 բանաձեւերի իրականացման ծրագիրը՝ աշխատելով զինված հակամարտության պատճառով տուժած կանանց հետ Կոլումբիայի հինգ շրջաններում:

Նա նշեց, որ այժմ խաղաղության պայմանագրի դրույթների իրականացման փուլում են, եւ հիմնական մարտահրավերներից մեկը կանանց  ներգրավվածությունն է, ինչի պակասը, նրա խոսքով, բավականին զգալի է:  

«Մտահոգիչ է, որ  բռնությունների աճ է գրանցվում: Մտածում էինք, որ պայմանագրի ստորագրումից հետո կնվազի, սակայն հակառակ պատկերն ունենք, եւ սա մեզ համար ազդանշան է, որ ստորագրումից առավել կարեւոր է իրագործումը»,-ասաց Կոլումբիայի ներկայացուցիչը:

Նա նշեց, որ Կոլումբիայում գերիշխում են նաեւ ընտանեկան բռնությունները, որոնց դեպքերը ավելի շատ են, քան հակամարտության ժամանակ իրականացվող բռնությունները:

«Ընտանեկան բռնությունը Կոլումբիայում հասնում է 70 տոկոսի: Կանանց սպանությունների 60 տոկոսն իրականացվում է ատրճանակներով, ինչը առիթ է տալիս մտածելու, որ տներում, ընտանիքներում ատրճանակի առկայությունն անչափ վտանգավոր է կանանց համար»,-եզրափակեց Քաթերին Ռոնդերոսը:

AraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care Center