Բրիտանացի պահպանողականները զրկվեցին խորհրդարանական մեծամասնությունից
International newsՄեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցությունը հունիսի 8-ին կայացած վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների արդյունքում զրկվել Է խորհրդարանական մեծամասնությունից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են 650 ընտրատարածքներից 633-ից ստացված քվեարկության վերջնական արդյունքները:
Վարչապետ Թրեզա Մեյի կուսակցությունն առայժմ երաշխավորել Է 308 պատգամավորական մանդատ: Մինչ այժմ քվեարկության արդյունքները չեն ամփոփվել 17 ընտրատարածքներում: Սակայն, նույնիսկ եթե բոլոր դրանցում հաղթեն թորիները, նրանք չեն կարողանա ապահովել 326 տեղ, ինչն անհրաժեշտ Է մեծամասնության կառավարություն կազմելու համար, առանց այլ կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցության Ըստ վերջին տվյալների՝ Շոտլանդիայի ազգային կուսակցությունն ստացել Է 34 տեղ, լիբերալ դեմոկրատները՝ 12, մնացածները՝ եւս 21 տեղ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: