«Երևան, ես զգուշացրել էի, որ թեժ է լինելու». Տիմատին կատարեց խոստումն ու երգեց Հանրապետության հրապարակում (40 Photo)
LifestyleBlogNews.am-ը գրում է.
Հանրապետության հրապարակի բեմից ռեփեր Տիմատին ասաց. «Пацан сказал пацан сделал», որից հետո մոտ երկու ժամ տևողությամբ համերգի ժամանակ նա անդադար դրայվի մեջ էր պահում հանդիսատեսին: BlogNews.am-ն ներկայացնում է համերգը հետաքրքիր դրվագները:
Ինչպես և խոստացել էր՝ ժամը 21:00-ին բեմ բարձրացավ: Համերգից ժամեր առաջ երկրպագուները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, որպեսզի որքան հնարավոր է մոտ տեղեր զբաղեցնեն: Մոտ երկու ժամ տևողությամբ համերգի ժամանակ ռեփերը կատարեց իր բոլոր ժամանակների հիթերը, իսկ «Hе сходи сума» երգը կատարեց հանդիսատեսի հետ:
«Երևան ես զգուշացրել էի, որ թեժ է լինելու». կրկնում էր ռեփերը և դրայվի մեջ պահում հանդիսատեսին: Հայկական դրոշը ուսերին փաթաթած ռեփերն անդադար Երևան էր բղավում: «Ցավում եմ, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ելույթ չունեցա ձեզ համար, բայց ես խոստացա, որ կվերադառնամ կրկնակի լավ ծրագրով: Այնքան ուրախ եմ, որ այսօր այստեղ այսքան շատ մարդ է հավաքվել: Անչափ շնորհակալ եմ բոլորիցդ»,-նշեց նա:








«Ես ինձ մի քիչ անդաստիարակ եմ զգում, հիմա կասեմ թե ինչու: Ես Երևանում եմ արդեն երկու օր, և շատ էինք հուզվում, երբ կազմակերպում էինք այս համերգը ձեզ համար, քանի որ ուզում էինք լավ ելույթ պատրաստել, բայց ես հասկացա, որ կա մի խնդիր: Երևանում մթնոլորտը շատ թեժ է և այնքան լավ է, որ կուզեի երկար մնալ այստեղ, ցավոք հյուրանոցից մեզ հանում են:) Աղջիկներ ես կարո՞ղ եմ ինչ որ մեկիդ տանը մնալ: Ես պատկերացնում եմ այդ տեսարանը, երբ ձեզանից մեկի հետ մնում տուն այն պահին, երբ քո հայրը թեյ է խմում, իսկ դու Տիմատիին տուն ես բերում, ես գիտեմ թե ինչ կասի հայրդ՝ «слышь, ты че такая дерзкая а?» ասաց և երգը կատարեց հանդիսատեսի հետ:
Դե իսկ վերջում անկեղծացավ. «Երևան, ես կհիշեմ այս հանդիպումը, շատ-շատ երկար:
































Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի