Yerevan, 26.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Մեկնարկել է 10-րդ հոբելյանական ԴիջիԹեք բիզնես ֆորումը. Գործարկվել է wcit2019 պաշտոնական կայքը, ներկայացվել է պաշտոնական տեսահոլովակը

Society

Հունիսի 9-ին մեկնարկել է 10-րդ հոբելյանական ԴիջիԹեք բիզնես ֆորումը: Բիզնես ֆորումի պաշտոնական մեկնարկին բացման խոսքով հանդես եկավ ԴիջիԹեք բիզնես ֆորումի կազմակերպիչ՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը: ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը ողջունեց միջոցառման հյուրերին և ներկայացրեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ողջույնի խոսքը: Վարչապետի ուղերձում մասնավորապես նշվում է. «Չափազանց մեծ է ԴիջիԹեք բիզնես ֆորումի դերը, որը 2008 թ-ից ի վեր հիանալի հարթակ է ՏՏ ընկերությունների համար՝ մասնակցելու Հայաստանի տնտեսության զարգացման գործում: Այս տարի ևս ակնկալվում է այստեղ գտնել «Խելացի լուծումներ խելացի բիզնեսի համար»: Վարչապետը նաև կարևորել է Հայաստանում ՏՏ համաշխարհային համաժողովի մեկնարկը և նշել, որ սա մեծ հաջողություն է Հայաստանի համար՝ երկրի տեխնոլոգիական ապրանքանիշի առաջխաղացման և Հայաստանն աշխարհի տեխնոլոգիական քարտեզի վրա դիրքավորելու առումով:

Ողջույնի խոսքով հանդես եկան նաև Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (World Information Technology and Services Alliance - WITSA) նախագահ Իվոն Չիուն, միևնույն կառույցի գլխավոր քարտուղար Ջեյմս Պոյզանթը: Միջոցառմանը կմասնակցեն նաև բարձրաստիճան պաշտոնյաներ, ՏՏ և բիզնեսի այլ ճյուղերի ներկայացուցիչներ:

Բիզնես ֆորումի օրակարգի առաջին թեման 2019 թ-ին Երևանում WITSA-ի կողմից կազմակերպվող ՏՏ համաշխարհային համաժողովի (World Congress on Information Technologies - WCIT) նախապատրաստական աշխատանքների մեկնարկն էր: Մաևտիկա ընկերության ներկայացուցիչ Հայկուհի Տաքսիլդարյանը ներկայացրեց WCIT 2019-ի բրենդինգը: Գործարկվեց նաև wcit2019.org ու ցուցադրվեց WCIT 2019-ի հոլովակը: WCIT 2019-ը կանցկացվի 2019 թ. հոկտեմբերի 3-6- ը՝ «Վերաիմաստավորել կենտրոնը» (Rethinking the center) խորագրի ներքո: Համաժողովի և խորագրի հիմքում ընկած են 4 կարևոր թեմաներ. կրթություն, ապակենտրոնացում, մարդասիրություն և Հայաստանը որպես աշխարհի ՏՏ առաջընթացի այլ աղբյուր կամ կենտրոն: Հենց այս նպատակով է, որ ԻՏՁՄ-ն ծրագրում է ինժեներական կրթության հնարավորություններ ստեղծել ՀՀ բոլոր դպրոցականների համար և ներդնել «Արմաթ» խմբակներ յուրաքանչյուր դպրոցում:

Բիզնես ֆորումի օրակարգային մյուս թեմաներն են.

● ՏՏ լուծումներ` Հայաստանում տուրիզմը խթանելու նպատակով

● ՓՄՁ-ների գործունեության արդյունավետության բարձրացում ՏՏ լուծումների միջոցով

● Տեխնոլոգիական ոլորտի և ՀՀ ԶՈւ համագործակցության խնդիրներ և ձևաչափեր

● Տեխնոլոգիական լուծումներ բիզնեսի համար

● Կիբերանվտանգության ազգային ստանդարտի մշակում

● Հայմեփ. համահայկական ներուժի ցանց

● Վերականգնվող էներգիա և բնապահպանություն

● Պետական համակարգերի կառավարում

● Արհեստական ինտելեկտի զարգացումը Հայաստանում և կիրառումը բիզնեսում

Հավելենք, որ «Խելացի լուծումներ՝ խելացի բիզնեսի համար» խորագիրը կրող ԴիջիԹեք բիզնես ֆորումը Հայաստանում անցկացվող B2B ֆորմատի միակ միջոցառումն է: Այն արդյունավետ հարթակ է ՏՏ ոլորտի, բիզնեսի այլ ճյուղերի և կառավարության հետ երկխոսության համար: Միջոցառման նպատակն է նպաստել տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ներդրմանը Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում:

Ամենամյա ԴիջիԹեք Բիզնես ֆորումը 2008թ-ից իրականացվում է ԻՏՁՄ-ի կողմից ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Այս տարի բիզնես ֆորումի գործընկերն է Microsoft ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը: ԴիջիԹեք բիզնես ֆորումի օրակարգը և հավելյալ տեղեկատվություն ներկայացված է www.businessforum.am կայքում:

Հիշեցնենք, որ ՏՏ Համաշխարհային համաժողովը (WCIT) WITSA-ի կողմից անցկացվում է 1978 թ-ից: WITSA-ն ներկայացնում է աշխարհի ՏՀՏ ինդուստրիայի 90 տոկոսը: ԻՏՁՄ-ն անդամակցում է WITSA-ին 2004 թ-ից: Դեռևս 2014 թ-ին ԻՏՁՄ-ն Մեքսիկայում անցկացվող WCIT 2014-ի շրջանակում մասնակցության հայտ է ներկայացրել և շահել 2019-ին ՏՏ համաշխարհային համաժողովը Հայաստանում անցկացնելու իրավունքը: Իսկ 2015 թ. ՀՀ կառավարության հետ համատեղ ստորագրվել է համապատասխան համաձայնագիր: ՏՏ Համաշխարհային համաժողովին մասնակցում են ՏՏ ոլորտի պետական հատվածի բարձրաստիճան պաշտոնյաներ, վերազգային կազմակերպությունների, համալսարանների և գիտահետազոտական կենտրոնների ղեկավարներ, հասարակական կառույցների ներկայացուցիչներ: 2019-ին Հայաստանում սպասվում են միջազգային ՏՀՏ ոլորտի շուրջ 2000 հյուրեր:

AraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care Center