Սոմալիի նախագահը խոստացել է վրեժխնդիր լինել «Էլ Շաբաաբ»-ի ահաբեկիչներից
International newsՍոմալիի նախագահը խոստացել է վրեժխնդիր լինել «Էլ Շաբաաբ»-ի ահաբեկիչներից, որոնք հարձակվել էին ռազմաբազայի վրա, փոխանցում է Reuters-ը։
Հարձակմանը 38 զինծառայող է զոհ դարձել, եւս 14-ը վիրավորվել են։ Միջադեպը տեղի է ունեցել Սոմալիի կիսաինքնավար Փունթլենդ շրջանում։
Սոմալիի նախագահ Մոհամեդ Աբդուլլահ Ֆարմաջոն հայտարարել է, որ զինծառայողները վերժխնդիր կլինեն հարձակման համար։ «Ոչ մի ներողամտություն ահաբեկիչների նկատմամբ։ Մենք խոստանում ենք, որ «Էլ Շաբաաբ»-ը չի խուսափոի պատասխանատվությունից։ Մեր զինծառայողները հետապնդում են թշնամուն, որը կվճարի այդ հարձակման համար»,-ասել է նա։