ԵՄ-ն մտադիր է դառնալ աշխարհում ռազմական արդյունաբերությունում ամենախոշոր ներդրողը
International newsԵվրամիությունը մտադիր է առաջիկա տարիներին դառնալ աշխարհում ռազմական արդյունաբերությունում ամենախոշոր ներդրողը: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը՝ հանդես գալով Պրահայում պաշտպանության և անվտանգության հարցերով միջազգային համաժողովի ժամանակ, հայտնում է ТАСС-ը:
«ԵՄ պաշտպանության ներդրումային հիմնադրամի նախագիծը, որը ներկայացրել է Եվրահանձնաժողովը, թույլ կտա Եվրամիությանը դառնալ աշխարհում պաշտպանության ոլորտի ամենախոշոր ներդրողը»,- ասել է նա:
Պաշտպանության հիմնադրամը պետք է 2020 թվականից ապահովի ԵՄ պետությունների ռազմաարդյունաբերական համալիր տարեկան մինչև 5,5 միլիարդ դոլարի ներդրում: