Անթերի տեսք ունենալու մի քանի խորհուրդ՝ հայտնի մոդելներ Ադրիանա Լիմայից և Ջոան Սմոլսից
Lifestyle
Նորաձև ամսագրերի շապիկներին անթերի կազմվածք ունեցող մոդելները մեզ հաճախ անթերի են թվում՝ չնայած նրանք բոլորիս նման սովորական մարդիկ են:
Պատճառն այն է, որ նրանք սովորականից ավելի շատ են ժամանակ վատնում իրենց մաշկի ու կազմվածքի խնամքի վրա, որը ոչ թե մի քանի գործողություն է, այլ ուղակի կենսակերպ:
Adme.ru կայքը ներկայացրել է հայտնի մոդելների, որոնք կիսվել իրենց գեղեցիկ արտաքինի ու անթերի կազմվածքի մի քանի գաղտնիքներով:
Ջոան Սմոլս
Հայտնի մոդելը պատմել է, որ մազերի հետ կապված բոլոր խնդիրները կարելի է հաղթահարել միայն մեկ հրաշք-դիմակի օգնությամբ:
Դրա պատրաստման համար անհրաժեշտ է ավոկադոյի պյուրե, որը պետք է խառնել երկու ձվի դեղնուցի և մեկ ճաշի գդալ ձիթապտղի ձեթի հետ: Այս խառնուրդը շաբաթական երկու անգամ անհրաժեշտ է քսել մազերի ամբողջ երկայնքով` հատկապես արմատների վրա:

Ադրիանա Լիմա
Ինչպես բոլոր երիտասարդ աղջիկները, Ադրիանան էլ ունենում է խնդիներ դեմքին հայտնվող պզուկների հետ կապված: Դրանց նա հաղթահարում է թեյի ծառի յուղի օգնությամբ, որոնցով օրական երկու անգամ մշակում է բորբոքված հատվածները:

Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: