Իրանում ահաբեկչությանը մասնակցության կասկածանքով եւս 8 մարդ է ձերբակալվել
International newsԻրանում եւս 8 մարդ է ձերբակալվել, որոնց կասկածում են Թեհրանի ահաբկեչություններին մասնակցություն ունենալու մեջ, հաղորդում է PressTV-ն։
Աղբյուրի համաձայն՝ ձերբակալվածներին կասկածում են 5 ահաբեկիչներին աջակցելու մեջ, որոնք մասնակցել են հունիսի 7-ի հարձակումներին։ 7 մարդ ձերբակալվել է Ֆարդիզ քաղաքում, եւս մեկը՝ Քարաջում։
Նախօրեին Իրանի հետախուզության նախարարությունը հայարարել է 41 մարդու ձերբակալության մասին, որոնք «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամեր են։ Գերատեսչությունը պնդում է, թե վերջինները նոր ահաբեկչություններ են նախապատրաստել։ Ձերբակալություններ են տեղի ունեցել Քերմանշահ, Քորդեստան, Ատրպատական եւ Թեհրան նահանգներում։