Ում կերպարներն է կրկնօրինակում ԱՄՆ առաջին տիկինը (ֆոտո)
LifestyleWnews.am-ը գրում է.
ԱՄՆ առաջին տիկին դառնալուց հետո շատերը սկսեցին քննարկել Մելանիա Թարփմի իր զգեստապահարանը։ Այն համեմատում էին Ջեքի Քենեդու, «Քարտային տնակ» սերիալի հերոսուհի Կլեր Անդերվուդի զգեստապահարանի հետ։
Օրերս նորաձեւության քննադատները եկան այն եզրահանգման, որ նախագահի կինն անտարբեր չէ «Սեքսը մեծ քաղաքում» սերիալից Սամանտա Ջոնսի ոճի հանդեպ։
Մելանիան, ինչպես եւ Սամանտան, սիրում է ընդգծել իր կանացիությունն ու սեքսուալությունը, սակայն դրա հետ մեկտեղ նրանց յուրաքանչյուր հագուստ ասես հայտարարի, որ իրենք ազդեցիկ կանայք են, ովքեր անհրաժեշտության դեպքում պատրաստ են ցուցաբերել իրենց ուժը։
Որպես ապացույց ԶԼՄ-ները գտան միանգամից մի քանի կերպար, որոնցում առաջին տիկինը գրեթե նույնությամբ կրկնել է սերիալի հերոսուհուն.
«Երբ խոսքը գնում է «Սեքսը մեծ քաղաքում» ֆիլմի մասին, բոլորը միանգամից հիշում են Քերի Բրեդշոուի զգեստապահարանը, սակայն Սամանտան էկրանից ոչ պակաս տպավորիչ էր։ Մեծ զարդեր, մեծ աքսեսուարների վրա շեշտադրում, համարձակ գույներ. այս ամենը կարող եք հայտնաբերել նաեւ տիկին Թրամփի զգեստապահարանում»,- ասում են նորաձեւության քննադատները։









