Լուսանկարիչը տիեզերական ցնցող պատկերներ է ստանում իր պարտեզից. ֆոտոշարք
LifestyleՍկսնակ լուսանկարիչ Ռոջեր Հաթչինսոնն իր պարտեզում կառուցել է մի փոքրիկ աստղադիտարան, որի օգնությամբ գեղեցիկ լուսանկարներ է անում:
Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, Հաթչինսոնին բնակվում է Լոնդոնի Ուիմբլդոն արվարձանում: Նրան հաջողվել է ստանալ այնպիսի յուրօրինակ կադրեր, ինչպես օրինակ Apollo-15 տիեզերանավի` լուսնի վրա վայրէջք կատարելու, Միջազգային տիեզերական կայանի` Լոնդոնի վերևով անցնելու խոշոր պլանով կադրերը:
Լուսանկարիչը համոզված է, որ լուսանկարների որակը մեծապես կախված է մթնոլորտի վիճակից և լուսավորությունից, իսկ լավագույն կադրերը կարելի է ստանալ քաղաքի կենտրոնից հեռու գտնվող վայրերում, որտեղ այնքան էլ նկատելի չէ օդի աղտոտումը:

Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: