Մարդիկ ինձնից մեծ սպասելիքներ ունեն, իսկ ես պարտավոր եմ այդ սպասելիքներն արդարացնել. Անահիտ Շահբազյանը` նոր տեսահոլովակի մասին
LifestyleԼife.panorama.am-ը գրում է.
Երկարատեւ էկրանային դադարից հետո երգչուհի Անահիտ Շահբազյանը հանրությանը ներկայացրել է իր նոր` «Արեւ» տեսահոլովակը, որի հեղիանակն է երգիչ Արսեն Գրիգորյանը:
Պարզվում է, որ այս երգը Անահիտն արդեն երկու տարի է, ինչ ունի, սակայն անընդհատ ինչ-ինչ պատճառներով ձգձգվել է դրա թողարկումը.
«Երկու տարի առաջ ես ու ռոմանսների Արսեն Գրիգորյանն աշխատում էինք միեւնույն ակումբում, հենց այդ ժամանակ էլ նա ինձ ասաց, որ հատուկ ինձ համար երգ է գրել: Իհարկե, դա մեծ անակնկալ էր, քանի որ Արսենի արվեստը սիրել եմ դեռ մանկուց, երբ առհասարակ չէի պատկերացնում ու մտադրություն էլ չունեի երգչուհի դառնալու: Այսինքն` ինձ համար մեծ պատիվ էր նրա այս նվերը: Ի դեպ` Արսենը ոչ միայն երգի ամբողջական հեղինակն է, այլեւ իրականացրել է գործիքավորումը»,- պատմեց Անահիտն ու խոսեց երգը թողարկելու հետաձգման պատճառների մասին.
«Անկեծ ասած, անընդհատ ինչ-ինչ պատճառներով ձգձգվում էր այս երգի թողարկումը: Սկզբում զբաղված էի իմ անձնական հարցերով, քանի որ նոր-նոր էի սիրահարված, զբաղված էի նաեւ իմ նշանադրության, ապա հարսանեկան արարողություններով եւ արդյունքում ուշադրություն ու ժամանակ չէի կարողանում հատկացնել աշխատանքիս: Տեսահոլովակը նկարահանվել է նախորդ տարվա մայիսին: Ռեժիսորն ամուսինս է` Կարեն Զադիրյանը: Ճիշտն ասաց, այս տեսահոլովակի հետ կապված այլ բաներ էինք պատկերացնում, գրաֆիկական լուծումներ պետք է տրվեին, բայց ինչ-ինչ տեխնիկական պատճառներով այն չիրականացավ»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց երգչուհին:
Շարունակությունը՝ այստեղ: