Boeing-ը և Iran Aseman Airlines-ը ստորագրել են 60 ինքնաթիռի ձեռքբերման մասին պայամանագիր
International newsԱմերիկյան Boeing կորպորացիան և իրանական Iran Aseman Airlines ավիաընկերությունը շաբաթ ստորագրել են Թեհրան 60 Boeing 737 MAX ինքնաթիռ մատակարարելու մասին պայմանագիր: Այդ մասին հայտնում է IRNA գործակալությունը:
Գործակալության փոխանցմամբ՝ պայմանագիրը ստորագրել են Aseman ընկերության գործադիր տնօրեն Հոսեյն Ալաեյը և Մերձավոր Արևելքում ու Ռուսաստանում Boeing ընկերության առևտրային ներկայացուցիչ Ջեյմս Մարֆենը:
Ալաեյը հայտարարել է, որ շուրջ մեկ տարի տևած բանակցություններից հետո շաբաթ օրը ստորագրվել է պայմանագիրը: Նա նաև նշել է, որ ինքնաթիռների մատակարարման մասին հուշագիրը ստորագրվել է այս տարվա մարտի 19-ին:
Հուշագրի համաձայն՝ ինքնաթիռների մատակարարումը տեղի է ունենալու երկու փուլով:
Պայմանագրի արժեքը կազմում է 3 միլիարդ դոլար՝ 60 ինքնաթիռի համար: Մատակարարումների մեկնարկը սպասվում է 2022 թվականին: