Բրեմենում միգրանտների տեղակայման կենտրոնում հրդեհ է բռնկվել. կա 37 տուժած
International newsԳերմանական Բրեմեն քաղաքում միգրանտների տեղակայման կենտրոնում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով վնասվածքներ է ստացել 37 մարդ, այդ թվում՝ 10 երեխա: Այս մասին հայտնում է Bild-ը՝ հղում անելով տեղական ոստիկանությանը և հրշեջ ծառայությանը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ հրդեհը բռնկվել է շինության նկուղում գտնվող աղբամանի մեջ. հրդեհի հստակ պատճառը պարզելու նպատակով իրականացվում է հետաքննություն:
Ոստիկանության տվյալների համաձայն՝ միջադեպի պահին շինությունում գտնվել է ավելի քան 100 միգրանտ: Քաղաքի հրշեջ ծառայության հաղորդմամբ՝ 14 վիրավոր, այդ թվում՝ 10 երեխա, տեղափոխվել է հիվանդանոցներ, մյուսներին բուժօգնություն է ցուցաբերվել տեղում: