Yerevan, 22.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ի՞նչ դեր կարող են կատարել առաջնային օղակի բժիշկները Հայաստանում ծխելու դեմ պայքարում

Society

Հայաստանում ծխողների քանակը նվազեցնել կարող է ոչ միայն նոր օրենքների ընդունումը, այլեւ առաջնային օղակի բժիշկների ավելի արդյունավետ աշխատանքը։ Զարգացած մի շարք երկրներում հենց այդ մասնագետներն են իրենց հիվանդներին տեղեկացնում ծխելու վնասի մասին ու հենց նրանք էլ կարող են օգնել հիվանդներին ազատվել ծխախոտային կախվածությունից։

Իսկ ի՞նչ վիճակ է Հայաստանում։ Արդյո՞ք առաջնային օղակի բժիշկները պատրաստ են օգնել ծխելու դեմ պայքարում։ Ի՞նչ օգնություն կարող են նրանք ցուցաբերել հիվանդներին։ Ի՞նչ է արվում այդ ուղղությամբ։ Այս մասին NEWS.amMedicine-ի թղթակիցը զրուցել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Զուարթ Աւետիսեան Օնանեան առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնի ավագ գիտաշխատող Արուսյակ Հարությունյանի հետ, ով ԱՄՆ-ի «Մայո նիկոտինային կախվածության բուժման» կլինիկայի կողմից ծխախոտային կախվածության բուժման ոլորտում որակավորում ստացած մասնագետ է:

ԱՄՆ-ում, ինչպես պատմեց մասնագետը, բժիշկները լայնորեն կիրառում են 5А (The "5 A's", Ask, Advise, Assess, Assist, Arrange) մոտեցումը։ Իր յուրաքանչյուր հիվանդին բժիշկը հարցնում է (Ask), արդյոք նա ծխում է։ Այդ հարցը տալիս են ոչ միայն առաջնային օղակի բուժաշխատողները , այլեւ մյուսները՝ գինեկոլոգներից սկսած մինչեւ ատամնաբույժներ։

Եթե հիվանդի պատասխանը հաստատական է, բժիշկը նրան խորհուրդ է տալիս (Advise) հրաժարվել ծխելուց, բացատրում է, թե ինչ վտանգներ է պարունակում ծխելը։ Հետո բժիշկը գնահատում է (Assess) ծխելը դադարեցնելուհիվանդի պատրաստակամությունը, որից հետո նա պետք է օգնի (Assist) հիվանդին, դեղամիջոցներ նշանակի, կամ էլ նրան այլ նեղ մասնագետի մոտ ուղեգրի։ Եվ, ի վերջո, բժիշկը պայմանավորվում է (Arrange) հիվանդի հետ եւս մեկ հանդիպման մասին, որի ընթացքում նրանք կարող են քննարկել ծխելը թողնելու հիվանդի հաջողությունները։

Այս մոտեցումը, որոշ փոփոխություններով, այսօր կիրառվում է մի շարք երկրներում, և մասնագետի կարծիքով, վերջինիս կիրառությունը Հայաստանում ևս ցանկալի կլիներ:

Մասնագետը նշել է, որ նույնիսկ եթե բժիշկը բավարար գիտելիքներ չունի ծխախոտային կախվածության բուժման վերաբերյալ, նա կարող է պարզապես պարզել հիվանդի ծխելու կարգավիճակը ու ծխելուց հրաժարվելու խորհուրդ տալ, դա կարող է կարեւոր դեր կատարել ու ամբողջովին փոխել հիվանդի ու նրա ընտանիքի կյանքը։ Շատ ծխողներ չեն մտածում այն մասին, թե ծխելը ինչ հետեւանքներ կարող է ունենալ առողջության համար։ Բայց եթե բժիշկը հարցնի ծխելու մասին, հիվանդը կարող է սկսել մտածել՝ գուցե հենց ծխելն է նրա հիվանդության պատճառը։ Կամ գուցե հենց այդ սովորությունն է ապագայում հանգեցնելու նոր առողջական խնդիրների առաջացմանը։ Այդ մտքերը, որոնք կարող են առաջանալ բժշկի տված հարցից հետո, կարող են փոխել հիվանդի վերաբերմունքը ծխելու հանդեպ ու հանգեցնել նրա վարքագծի փոփոխությանը։
Մասնագետը նշել է, որ եթե բժիշկներն իրենց բոլոր հիվանդներին ծխելու մասին հարց տան ու 10-ից գոնե 1-ը մտածի իր կենսակերպի մասին ու փոխի այն, դա արդեն իսկ հոյակապ արդյունք կլինի։

Նշենք, որ Հայաստանը դեռ 2004-ին է միացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մշակած Ծխախոտի դեմ պայքարի մասին շրջանակային կոնվենցիային (ԾՊՇԿ): Սակայն առայսօր ԾՊՇԿ-ի առաջարկած միջոցառումներից քչերն են իրականացվել Հայաստանում։ ԾՊՇԿ-ի 14-րդ հոդվածիի կետերից մեկի համաձայն երկիրը պետք է «ծխախոտային կախման ախտորոշումն ու բուժումը, ծխախոտի գործածման դադարեցման հարցով խորհրդատվական ծառայությունները ներառի ազգային ծրագրերում ու առողջապահական ռազմավարությունում, առողջապահական, սոցիալական ու համայնքային աշխատողների շրջանում իրազեկիչ միջոցառումներ իրականացնի, բժշկասանիտարական օգնության հաստատություններում ու ռեաբիլիտացիայի կենտրոններում ծխախոտային կախման ախտորոշման, խորհրդատվության, կանխարգելման ու բուժման ծրագրերի ստեղծի»։

Հայաստանում ԾՊՇԿ 14-րդ հոդվածի ներդրմանն աջակցելու համար Հայաստանի Ամերիկյան համալսարանի Ժիրայր և Փաթրիշա Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետը՝ Global Bridges Healthcare Alliance for Tobacco Dependence Treatment-ի ֆինանսական աջակցությամբ, իրականացրել է խոշոր դրամաշնորհային ծրագիր, որի շրջանակում մասնագետները իրականացրել են զանգվածային հետազոտություն՝ երկրում իրավիճակի գնահատման համար ու մշակել ու երկրում ներդրել են ուսումնական դասընթացներ՝ առաջնային օղակի բժիշկների համար։ Հետազոտության շրջանակում մասնագետները պարզել են, արդյոք Հայաստանում հասանելի չեն այն դեղամիջոցները, որոնք օգտագործվում են ամբողջ աշխարհում՝ ծխախոտային կախումից բուժվելու համար։ Պարզվել է, որ բազմաթիվ արդյունավետ դեղամիջոցներ, որոնք ակտիվորեն կիրառվում են աշխարհում, առհասարակ գրանցված չեն Հայաստանում։ Ավելին, երկրում գրանցված դեղամիջոցների մի մասը պարզապես հնարավոր չէ գտնել դեղատներում։ Դեղագործական ընկերությունների ներկացուցիչների հետ հարցազրույցներից պարզ է դարձել, որ այդ դեղամիջոցները պահանջարկ չունեն, այդ իսկ պատճառով չեն ներկրվում Հայաստան։

Ծրագրի շրջանակում մասնագետները մշակել և կազմակերպել են միջազգային լավագույն փորձի հիման վրա ծխելը դադարեցնելուն ուղղված երկօրյա ուսուցողական դասընթաց առաջնային օղակի բուժաշխատողների համար: Երեւանի ու Գյումրիի 18 պոլիկլինիկաներից 58 բժիշկներ անցել են վերապատրաստում, որի ընթացքում ձեռք են բերելգիտելիքներ և հմտություններ ծխախոտային կախվածության բուժման վերաբերյալ։
Դասընթացներից 4 ամիս հետո մասնագետները նորից գնահատել են մասնակից բժիշկների գիտելիքները և գործելակերպը ու համեմատել նրանց տվյալները համեմատական խմբի տվյալների հետ, որը կազմված է այն թերապեւտներից ու ընտանեկան բժիշկներից, որոնք չեն մասնակցել այս դասընթացներին։ Գնահատումը ցույց է տվել, որ 58 բժիշկներն իրականում ստացել են անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ, որոնք կկարողանան օգտագործել իրենց հիվանդներին ծխախոտային կախվածությունից բուժելու համար։

Արուսյակ Հարությունյանի կարծիքով, ծրագիրը մեծ հաջողություն է ունեցել ու օգնել է վերապատրաստել մասնագետների, ովքեր իրոք կարող են շատ բան փոխել երկրում ու օգնել ծխելու դեմ պայքարին։ Սակայն այս ձեռքբերումներով չի կարելի սահմանափակվել՝ ցանկալի է կազմակերպել նման դասընթացներ նաեւ մյուս քաղաքների մասնագետների եւ բոլոր ապագա բժիշկների համար, որպեսզի ապագայում նրանք կարողանան ավելի արդյունավետ աշխատել ծխողների հետ։

 

CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram''