Իրանում շուրջ 50 կասկածյալի են ձերբակալել Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչության գործով
International newsԻրանյան ոստիկանությունը շուրջ 50 մարդու է ձերբակալել անցյալ շաբաթ Թեհրանում 17 մարդու կյանք խլած ահաբեկչության գործով: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով իրանցի պաշտոնյաներին:
Հիշեցնենք, որ հունիսի 7-ի առավոտյան Իրանի մայրաքաղաքում իրկաանացված կրկնակի հարձակման պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Մահապարտ ահաբեկիչը հարձակում էր իրականացրել այաթոլլա Ռուհոլլա Խոմեինիի դամբարանում, ինչպես նաև հրաձգություն էր տեղի ունեցել Իրանի խորհրդարանի շենքում:
Իրանի հետախուզության նախարար Մահմուդ Ալավին շաբաթ գիշեր հայտնել էր, որ 43 կասկածյալ է ձերբակալվել ահաբեկչությունների գործով, և առավել մեծ թվով ահաբեկիչներ են «մերկացվելու»: