Ինչպե՞ս սնվել ստամոքսի խոցի դեպքում
LifestyleԱյն մարդիկ, ովքեր տառապում են ստամոքսի խոցով, հաճախակի են ունենում ցավի նոպաներ, ստամոքսում ծակոցներ, սրտխառնոց, փսխում և հաճախակի այրոց: Օգտակար խորհուրդներ 1. Այնպիսի ճաշատեսակներ պատրաստեք, որոնք չեն պահանջում ուտելիքը երկար ծամել և չեն գրգռում ստամոքսի պատերը: 2. Հաճախակի սնվեք: Հաճախակի սնվելը թույլ է տալիս նվազեցնել նյարդային համակարգի գրգռվածությունը: 3. Մի օգտագործեք չափազանց սառը և տաք կերակուր: Կերակուրը պետք է լինի գոլից մի փոքր տաք վիճակում: 4. Սահմանափակեք աղի օգտագործումը: Ստամոքսի խոցի դեպքում աղի օգտագործման թույլատրելի չափաքանակը կազմում է 8-10գ: 5. Հիշեք, որ հիվանդության առաջին շրջանում սննդակարգն ավելի խիստ պետք է լինի: Պետք է սնվել օրը 8 անգամ՝ թեթև չափաքանակով: Սնունդը պետք է լինի շոգեխաշած կամ եփած, ինչպես նաև՝ մանրացված: Սննդակարգից բացառել 1. Տապակած սնունդ, 2. Կծու սնունդ, 3. Մսով, ձկով և սնկով արգանակ, 4. Համեմունքներ (դափնու տերև, մանանեխ, պղպեղ և այլն), 5. Թունդ թեյ և սուրճ, 6. Ալկոհոլային խմիչքներ, 7. Պահածոներ, 8. Ապխտած սնունդ, 9. Կոպիտ մանրաթել պարունակող մթերքներ, որոնք գրգռում են ստամոքսի պատերը, ինչպիսիք են՝ Շաղգամ, բողկ, կանաչ լոբի, սիսեռ և ծնեբեկ Տհաս բանջարեղեն և միրգ Հաց՝ պատրաստված խոշոր աղացած ալյուրից: Հիշեք, որ սննդակարգը պետք է հարուստ լինի սպիտակուցներով, ճարպերով, ածխաջրերով, պարունակի ինչպես բուսական, այնպես էլ՝ կենդանական ծագման սնունդ: Թույլատրելի սննդամթերք Փորձեք օգտագործել հեղուկ և շիլայանման ճաշատեսակներ: Ստամոքսի խոցի դեպքում այն ուտելիքն է լավ, որը հեշտ է ծամվում և հեշտ էլ լքում օրգանիզմը: 1. Ջրիկ շիլաներ, 2. Բանջարեղենային ապուրներ, 3. Խաշած միս և ձուկ, 4. Կաթ և կաթնամթերք, 5. Թերխաշ ձու, 6. Բուսական յուղ (արևածաղկի, զեյթունի), 7. Կիսել և ժելե, 8.Ալկալային ջուր, որը չի պարունակում ածխաթթու գազ: Հատուկ սննդակարգ՝ ստամոքսի խոցի դեպքում Ստամոքսի սուր խոցի դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել հետևյալ դիետաները, որոնք նախատեսված են երկու օրվա համար: Առաջին օր Նախաճաշ: Աշորայի հաց կարագով՝ 1 հատ, մածուն՝100գ, առանց գազի հանքային ջուր՝ 200մլ: Երկրորդ նախաճաշ: Թերխաշ ձու՝ 1 հատ, բրնձի շիլա՝ 150գ, քերիչով անցկացրած միրգ՝ 100գ, անյուղ կաթ՝ 150մլ: Ճաշ: Բանջարեղենային ապուր՝ 250մլ, գոլորշու վրա եփված կոտլետ, մակարոն՝ 100գ, ժելե՝ 100գ, մանրացված խնձոր՝ 100գ, ծիրանաչիր՝ 3 հատ, անյուղ կաթ՝ 150մլ: Ետճաշիկ: Գոլորշու վրա եփված կոտլետ՝ 150գ, կարտոֆիլի պյուրե՝ 150գ, մեկ կտոր սպիտակ հաց, ծիրանաչիր կամ չամիչ՝ 40գ, մասուրի թուրմ՝ 250մլ: Ընթրիք: Հնդկահավի խաշած միս՝ 150գ, թերխաշ միս, բանջարեղենային աղցան՝ 200գ, մեկ կտոր սպիտակ հաց, ժելե՝ 100գ, անյուղ կաթ՝ 150մլ: Երկրորդ օր Նախաճաշ: Աշորայի հաց՝ կարագով, հանքային ջուր առանց գազի՝ 200մլ: Երկրորդ նախաճաշ: Թերխաշ ձու՝ 2 հատ, վարսակի շիլա՝ 150գ, թույլ թեյ: Ճաշ: Բանջարեղենային ապուր՝ 250մլ, գոլորշիով եփված կոտլետ՝ 150գ, պահածոյացված կանաչ ոլոռ՝ 100գ, խաշած կարտոֆիլ՝ 150գ, մեկ կտոր սպիտակ հաց, կիսել՝ 100գ: Ետճաշիկ: Սպիտակաձավար՝ 150գ, մեկ կտոր սպիտակ հաց, անյուղ կաթ՝ 150մլ: Ընթրիք: Շոգեխաշած կամ խաշած ձուկ՝ 150գ, մանրացված բանջարեղեն՝ 150գ, թերխաշ ձու, մեկ կտոր սպիտակ հաց, անյուղ կաթ՝ 150մլ: