Ստամբուլում ձերբակալվել են ԴԱԻՇ-ի հետ կապերի մեջ կասկածվող 18 անձիք
International newsՍտամբուլում խուզարկությունների ընթացքում ոստիկանները ձերբակալել են 18 մարդու, ովքեր կասկածվում են ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության հետ կապերի մեջ։ Այս մասին հայտնում է Trend գործակալությունը։ Թուրքիայի ոստիկանությունը պարբերաբար հակաահաբեկչական գործողություններ է անցկացնում։ Ձերբակալվածների անունները չեն հաղորդվում։