Օրվա բաղադրատոմս. Վարունգով ու մածունով ամառային աղցան (ֆոտո)
LifestyleԲաղադրամասեր՝
2 ճաշի գդալ մածուն
Կես թեյի գդալ շաքարավազ
Սամիթ
1 պճեղ սխտոր
4 վարունգ
Աղ
1 թեյի գդալ քացախ
Պատրաստման եղանակ՝
Սամիթը կտրատել, վարունգի միջուկը հանել ու կտրատել:

Մածունին ավելացնել շաքարավազ, աղ, քացախ, ճզմած սխտոր:
Ավելացնել սամիթն ու վարունգը ու խառնել:
