Դեմիրթաշին նամակ գրած ծաղրանկարիչը դատապարտվել է ազատազրկման
International newsԹուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության բանտարկված առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշին նամակ գրած ծաղրանկարիչը դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է քրդական Firat գործակալությունը:
Ծաղրանկարիչ Մելիհ Գյուրլերը մեղավոր է ճանաչվել նամակում «արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղին վիրավորելու» մեջ: