ՄԱԳԱՏԷ-ն կշարունակի ուշադրությամբ հետեւել Իրանին
International newsԱտոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) կշարունակի հետեւել, որ Իրանում չլինեն միջուկային նյութեր, որոնց մասին նախապես չի հայտարարվել։ Այս մասին հայտարարել է գործակալության գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն՝ նշելով, որ ՄԱԳԱՏԷ-ն դա իրականացնում է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի պարտավորվածությունների շրջանակում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նրա խոսքով՝ իրենք շարունակում են հետեւել միջուկային նյութեր չգործարկելուն, որոնք հայտագրված են Իրանի կողմից Երաշխիքների համաձայնագրին համապատասխան։
«Ներկայում շարունակվում են Իրանում չհայտագրված միջուկային նյութերի եւ դրանց գործունեության բացակայության վերաբերյալ գնահատականներ տալը»,- ասել է Ամանոն։